ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Առաջնորդվում է Հին Եգիպտոսի օրենքներով

Առաջնորդվում է Հին Եգիպտոսի օրենքներով
16.09.2023 | 14:01

«Միշտ հիշեք, որ մենք այն խմբակցությունն են, որն իր քաղաքական կյանքը սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ և ավարտելու է Նիկոլ Փաշինյանի հետ» (Լուլու):

Այս աղջնակը, երևի, շատ ՆԱԽԿԻՆ Է, որովհետև առաջնորդվում է Հին Եգիպտոսի օրենքներով, որտեղ, փարավոնի մահից հետո, նրա հետ միասին բուրգում թաղում էին նրա բոլոր ստրուկներին:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 6408

Մեկնաբանություններ